Reuters-ի փոխանցմամբ՝ 2016-ի ապրիլին նախորդ տարվա համեմատությամբ Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 28 տոկոսով՝ մինչև 1,75 միլիոն մարդ:
Գերմանիայի խորհրդարանը բանաձև է մշակել, որը հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում որակում է «ցեղասպանություն»՝ քայլ, որը կարող է առաջացնել Թուրքիայի զայրույթը, գրում է Agence France Presse-ը:
Ադրբեջանական պետությունը բյուջետային գումարներով կգնի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին պատկանող ոսկու հանքավայրերը՝ տեղեկացնում է հետաքննական լրագրության համաշխարհային առաջատարներից մեկը՝ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրության նախագիծ» կազմակերպությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը G 7 գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է, որ մասնակից երկրները որոշել են հունիսից երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ ավելի վաղ սահմանած պատժամիջոցները
Էկվադորի խորհրդարանի փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև մինսկյան համաձայնագրերի իրականացումը՝ ասված է Ճապոնիայում կայացած G7-ի երկրների գագաթնաժողովի ընդունած համատեղ փաստաթղթում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան երկու-երեք շաբաթ չի նախատեսում Սիրիայի շուրջ բանակցությունների վերսկսումը՝ ինչպես ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...